Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ: Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը: Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում: Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 – 25 ձու է ածում, թուխս նստում: 23 – 25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում: Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ: Հարցեր և առաջադրանքներ Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը գիտեիր
Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում: Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք: Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.Կաքավին ասե՛ք՝ թող էլ չերգի: Կաքավը լռեց: Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին. Թագավորն ապրա՛ծ կենա, կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա. մեր հասկերը չեն քաղցրանա: Արծիվն ասաց՝ թող երգի՛: Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի բառերը, միայն մեկ բառ էր հիշում.
Կըղա՜, կըղա՜: Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հարցեր և առաջադրանքներ Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները). ականջ չունենալ -չիսիլ գանգատ անել – գանգատվել երգի հետ գլուխ չունենալ – երգլ չսիրող խնդիրքի գնալ – խնդրելու Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:
—Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է: Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
—Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ․ Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք։ ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
Կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով կաքավը երգում էր հասկերի և արտերի համար։——————————————————————————————————————————————————————————————————— Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
Այդ պաղպղակ ելակի համի է և ուզոիմ եր ու շատ շատ եր ուզում դարնալ շոկոլադ է լիներ և մի օր նրա ընկեր կախարդփնքով դարձել եր շոկոլադ է նա իր ընկերոջփաթվեց ու նա ել դարձավ շոկոլադ է ոլովհետև նա դեռ թացեր և նրանգ ուրախացան միյասիմ։
Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝ երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։ Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․ Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։ Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին՝ երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։ Հարցեր և առաջադրանքներ Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային HYPERLINK “bararanonline.com” HYPERLINK “bararanonline.com” HYPERLINK “bararanonline.com” HYPERLINK “bararanonline.com” HYPERLINK “bararanonline.com” HYPERLINK “bararanonline.com”բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք: թթվածին ազոտ ածխաթթու գազ։ Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր: շոկոլադներ Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է երկինքը կապույտ: Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։