Годовой отчет

О себе. Меня зовут Мария Аветисян. Я учусь в школе. Мне восемь лет.

Моя семья. У меня есть мама папа и брат.

Мой дом. У нас доме четыре комнаты.

Мой день. Утром я иду в школу, а в два часа возвращаюсь домой.

Моя школа (мой любимый предмет). Я учусь в образовательном комплексе Мхитпр Себастаци. Мой любимый предмет , армянский.

Мое любимое животное. Собака.

Моя любимая книга или (рассказ, сказка) «թագավորի նոր զգեստը»

Мое любимое время года. Лето.

Արտասովոր եղջերուն


Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)


Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ
Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Հրաշք -զարմանալի
Ճանապարհ -ուղի
Իսկույն -անմիջապես
Ամուր -պինդ
Բուսնել -աճել
Խոշոր -մեծ հսկա


Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:

Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:


Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:


Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:


Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, և, եղջերուն, ընկավ:

Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:


Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ոչ


Շարունակի՛ր հորինել:
Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել դե էլի որս պիտի անեմ։

Ճամփորդություն

Բարև ձեզ։ Ես Ավետիսյան Մարիան եմ։ Այսօր ձեզ կպատմեմ իմ այսօրվա ճամփորդության մասին։ Մեր դասարանի սովորողներով գնացել ենք Ապարանի ջրամբար նշելու Համբարձման ծեսը։ Չնայած փոփոխական եղանակին՝ շատ հավես օր ունեցանք։ Հասանք ջրամբար, նախաճաշեցինք, պսակ հյուսեցինք և անձրև սկսեց։ Նստեցինք ավտոբուսների մեջ, սպասեցինք, որ անձրևը կտրվի, բայց անձրևն այդպես էլ չկտրվեց։ Իսկ մենք պետք է Համբարձման ծես անեինք։ ՈՒսուցիչները որոշեցին Տառերի պուրակում անցկացնել ծեսը, և մենք գնացինք այնտեղ։ Ի ուրախություն մեզ՝ այնտեղ անձրև չկար։ Սկսեցինք երգել, ու այն պահին, որ պետք է բարեմաղթանքները քաշեինք, կարկուտ սկսվեց։ Արագ բարեմաղթանքները քաշեցինք ու վազեցինք մեզ սպասող ավտոբուսները։

Հանդիպում Լևոնի մայրիկի հետ

Բարև ձեզ։ Այսօր իմ բլոգում ձեզ կպատմեմ դասընկերոջս՝ Լևոնի մայրիկի հետ հանդիպման մասին։ Անուշ Հակոբյանի հետ հանդիպումը կայացավ Վերնատանը։ Մենք խոսեցինք Համբարձման ծեսի մասին։ Նա մեզ մանրամասն ներկայացրեց ծեսի առաջացման, անցկացման մասին։ Հանդիպումը շատ օգտակար էր, ես իմ ունեցած գիտելիքներին նորերն ավելացրեցի։ Իմացա, որ Համբարձման ծեսին վերցնում են մի կուժ ու մեջը լցնում քարեր, յոթ աղբյուրից ջուր։ Հետո տանում, պահում են, որ տղաները չգտնեն։ Շնորհակալ եմ տիկին Անուշին հանդիպման ու շատ տեղեկություններ տալու համար։

Մեղուների մասին (Տեղեկատվական)

Մայիսի 20֊ը նշվում է որպես մեղուների միջազգային օր։
Տոնի օրը ընտրվել է մայիսի 20-ը` ի պատիվ ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկի՝ Անտոն Յանշի։

Մեղուներն ապրում են մեծ խմբերով, և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:

Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:

Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:

Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:
Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։

  1. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:

  1. Համացանցից գտի՛ր մեղվի մասին երեք փաստ։
  1. Մեղուները միմյանց հետ շփվում են մարմնի հատուկ ժեստերով։

2) Մեղուներն ունեն սուր հոտառություն. նրանց մոտ այն հարյուր անգամ ավելի ուժեղ է, քան մարդկանց մոտ, և ունակ են տարբերել բույրերը: Իսկ ծաղիկի մասին էլ խոսք չկա. նրանք նեկտարի հոտը զգում են մեկ կիլոմետր հեռավորությունից:

3) Մեղուները կարող են իրենց սեփական քաշից շատ ավելի ցանր բեռով մեծ հեռավորություններ հաղթահարել: Այդ ժամանակ նա կարող է զարգացնել մինչեւ 65 կմ/ժ արագություն:

  1. Նկարի՛ր մեղվին։

Հետաքրքիր փաստեր մեղուների մասին։
Երբ մեղվապահները մեղուներին ծխահարում են, դա նրանց վախեցնում է, քանի որ մեղուները սովորել են, որ ծուխը անտառային հրդեհների նշան է:
Նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու։
Մայր մեղուն երբեք չի խայթում մարդուն:
Այս յուրօրինակ մեղրատու կենդանիների գոյությունը պահպանելու համար հարկավոր է ապահովել նրանց կենսամիջավայրի պահպանությունը:

Մի քանի փաստ էլ ինքդ ավելացրու։

Մեղուներն ընդամենը 1 կգ մեղր հավաքելու համար պետք է “այցելեն” 10 մլն ծաղիկի, իսկ այդ գործողության համար նրանք կատարում են 150,000 թռիչք`՝ հաղթահարելով 300 հազար կիլոմետր ճանապարհ:

Փոթորիկ


Ռուդոլֆ Էրիխ Ռասպե


(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)


Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

  • Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
    Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
  • Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
    Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
    Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

Հարցեր և առաջադրանքներ
Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։


Առանձնացրո՛ւ ամենաուրախ և ամենատխուր հատվածները:

Եղանակը հրաշալի էր:

Ուժեղ փոթորիկ բարձրացավ:


Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:
Եղանակը հրաշալի էր: Գարնանային եղանսկը հրաշալի էր։
Փոթորիկ բարձրացավ: Ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Ժողովուրդն ուրախացավ: Բարի ժողովուրդն ուրախացավ:


Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:
Օրինակ՝ անտառներ-անտառ

Ծառեր-ծառ, օվկիանոսներ-օվկիանոս, դաշտեր-դաշտ


Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի- հրաշալի մեծ, ուժեղ պոկեց զարմանալի չքավոր

՞ Ի՞նչ նավ, կղզի խարիսխ, փոթորիկ, ծառ, բմբուլ, արմատ, հետք

Ի՞նչ է անում բարձրանում գնում գցում սկսեց վեր հանել նայել թվում վերջանալ գցեց մնալ վերադարցալ գտնվեւմ

Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակի՛ր բլոգում:
«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

«Թռչող կղզին»

Կար-չկար մի թագավոր, որն ապրում էր թռչող կղզում։ Էս թագավորը մի անգամ քայլելիս է լինում կղզին պալատին կապող կամրջով։ Քայլում է, քայլում, հասնում է իր պալատի մոտ։ Ու մի փայտ է վերևից ընկնում գխին։ Թագավորի ուշքը գնում է, ընկնում է գետնին։ Ժողովուրդը ուրախանում է՝ կարծելով, որ թագավորը ոչնչացավ. «ՈՒռա՜, հիմա կարող ենք մի լավ քեֆ անել». մինչ հավաքված մարդիկ մտածում էին՝ ինչպես են նշելու, թռչող կղզին վեր է բարձրացնում թագավորին ու կորցնում ամպերի մեջ։ Ժողովուրդը, շփոթված տեսարանից, չի իմանում լա՞, թե՞ ուրախանա։

Ցանկությունների ծառը

Ցանկությունների ծառը
Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն,  ցանկությո՜ւն,  ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը«Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:


Հարցեր և առաջադրանքներ


Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի կամ մեծերի օգնությամբ:


Պատմի՛ր ծառի մասին: Ինչո՞ւ այն սովորական ծառ չէր:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց։


Ինքդ վերնագրիր պատմությունը:

«Բարի դարձած Ուլիամ Քեդոգամ Սմիթը»
Դուրս գրի՛ր կեռնեխի ցանկությունը:

Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:


Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություններ կհայտնես:

Ես ուզում եմ դառնալ թմբկահարուհի, ֆուտբոլիստուհի։

մեղուների մասին

(տեղեկատվական)


Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:
Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:
 Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ: 
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:
Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:
 Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:
Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր և առաջադրանքներ
Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։

Պարս-մեղոըների խումբ
Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:

14.05.2026 անգլերեն

Jenny has got two brothers: David and Robert. Jenny’s brothers are not
sportsmen. But they like sports very much. David is not a swimmer, but he
can swim very well. He swims in the swimming pool every Wednesday and
Saturday. On Sundays he goes to the stadium with his brother. They run
and jump there. Robert is not a good runner but he can play football and
basketball. He likes to play football with his friends after classes.

  1. True or false.
    a) David and Robert are sportsmen. False
    b) David is not a swimmer. True
    c) He swims in the swimming pool every Wednesday and Sunday. False
    d) They go to the stadium on Saturdays. False
    e) They run and jump there. True
    f) Robert is a good runner.
    g) He can’t play football and basketball.

Մեղուների հովիվը և արջերը


Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)


Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։
Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։
Սև օրեր սկսվեցին ինձ համար։
Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։
Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ
Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։


Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Ինձ մեղուների հովիվ նշանակեցին։


Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։


Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:
Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:


Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Ելարան –սանդուղք
Ծիծաղ –ժպիտ
Ագահ –անկուշտ
Հզոր –ուժեղ
Սարսափելի –վախենալու


Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:


ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։


Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։


շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները


Գրի՛ր մեկ բառով:
Օրինակ՝ ման գալ -զբոսնել
Պար գալ –պարել
Խաղ անել –խաղել
Բաց անել –բացել
Կռիվ տալ –կռվել
Վախ զգալ –վախենալ
Վազ տալ –վազել
Հունձ անել –հնձել


Շարունակի՛ր:
Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ…….